News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարցը շարունակում է մնալ ամենացածր մակարդակի վրա. ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ իր երկրում եւ ոտնահարվում են մարդու իրավունքները ցանկացած ոլորտում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն Լեւոն Ներսիսյանը:

Նրա գնահատմամբ, դժվար է հայկական իրականության մեջ առանձնացնել ոլորտ, որտեղ մարդու իրավունքները չեն ոտնահարվում, կամ ավելի քիչ են ոտնահարվում:

Սախարովի անվան մարդու իրավունքների Շիրակի մասնաճյուղի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանն իր հերթին առանձնացրեց իրավունքի դրսեւորման երկու տեսակ, որոնք հատկապես Գյումրիում ավելի հաճախակի են ոտնահարվում: «Գյումրիում 80-90 տոկոսով ոտնահարված է մարդու սոցիալական իրավունքը եւ աշխատանքի իրավունքը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է խոսքի կամ տեղեկատվություն ստանալու ազատությանը, Սախարովի անվան մարդու իրավունքների հայաստանյան գրասենյակի տնօրենն ընդգծել է. «Գլոբալ առումով ազատություն կա, ով ինչ ուզում ասում է, ինչ ենթադրում` խոսում է, բայց այդ ազատ խոսք ասվածը աղճատված, խեղված է Հայաստանում»: Նրա համոզմամբ, Հայաստանն այսօր օրենսդրական խնդիր գրեթե չունի, խնդիրն օրենքի կիրառման ոլորտում է:

Այնուհետեւ Սեյրան Մարտիրոսյանն անդրադարձել է օմբուդսմենի գործունեությանը, նշելով, որ օրինակ ՄԻ պաշտպանն օրենքով պետք է գրասենյակ ունենա նաեւ տարածաշրջաններում, սակայն չունի: «Որ ասենք գումարներ չկան սուտ կլինի, գումարներ կան, բայց դրանք ո՞ւր են գնացել. շքեղ մեքենաների, առանձնատերի կառուցման թե ուր այլ նպատակերի համար, ես չեմ կարող ասել»,-ընդգծել է Սեյրան Մարտիրոսյանը:

Տպել
Ամենաշատ