News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նոր նախագահ Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիսային Կորեայի զարգացմանը եւ օգնել նրա քաղաքացիներին, եթե այդ երկրում միջուկազերծում իրականացվի, տեղեկացրել  է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իր երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում Յուն Սոկ Յոլը հերթական անգամ Հյուսիսային Կորեային կոչ է արել «դադարեցնել միջուկային սպառազինությունների ստեղծումը եւ անցնել միջուկազերծման, ինչպես նաեւ խոստացել է այնպես անել, որպեսզի բանակցություններ լինեն։

«Ես դուռը բաց եմ թողնում Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության համար՝ ամբողջ աշխարհին եւ Ասիային սպառնացող նրա միջուկային զենքի զարգացման վերաբերյալ, հանուն հարցի խաղաղ լուծման»,- ասել է Յուն Սոկ Յոլը։

Նա նաեւ խոստացել է, որ Հարավային Կորեան, միջազգային հանրության հետ համագործակցելով, կօգնի «բարելավել հյուսիսկորեացիների կենսամակարդակը» եւ Հյուսիսային Կորեայի տնտեսությունը, եթե վերջինը դադարեցնի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները եւ անցնի իրական միջուկազերծման։

«Հյուսիսային Կորեայի միջուկազերծումը ոչ միայն երկարատեւ խաղաղություն կբերի Կորեական թերակղզում, այլեւ մեծ ավանդ կլինի Ասիայում եւ ամբողջ աշխարհում խաղաղության եւ բարգավաճման հաստաստման գործում»,- ասել է Յուն Սոկ Յոլը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Չինաստանում հայտարարել են, որ չեն ցանկանում լարվածության սրում տեսնել Կորեական թերակղզում
Հայտարարությունն արվել է մայիսի 3-ին Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Ռո Կյու Դոկի հետ հանդիպման ժամանակ...
Ամենաշատ