News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
409.64
EUR
433.52
RUB
7.69
Տեսնել լրահոսը

Ամերիկյան InSight գիտական ​​ապարատը գրանցել է ամենախոշոր երկրաշարժը Մարսի վրա՝ 5 մագնիտուդ, որը պատմության մեջ այլ մոլորակի վրա գրանցված ընդերքի ամենամեծ տատանումն էր։ Դա, ըստ ՆԱՍԱ-ի, տեղի է ունեցել մայիսի 4-ին եւ  1313 գրանցված մարսացնցումն է դարձել մոլորակի մակերեսին 2021-ի օգոստոսի 25-ին սարքի վայրէջքից հետո:

Նախորդ ռեկորդային երկրաշարժը գրանցվել էր 2021-ի օգոստոսի 25-ին, երբ ուժգնությունը 4.2 մագնիտուդ էր գնահատվել:

«Այն պահից, երբ 2018-ի դեկտեմբերին թողեցինք մեր սեյսմոմետրը մակերեսի վրա, սպասում էինք հսկայի ժամանմանը,- պարզաբանել է առաքելության ղեկավար Բրյուս Բաներդտը:- Այդ երկրաշարժը, անշուշտ, թույլ կտա նորովի նայել մոլորակին»:

Գիտնականները նշում են, որ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժը երկրային չափանիշներով միջին է, սակայն մոտ է ցնցումների հզորության սահմաններին, որոնք նախատեսվում էր գրանցել Մարսի վրա, իսկ ՆԱՍԱ-ի տարածած հաղորդագրության մեջ այն որպես ​​«հրեշավոր» է որակվել:

Գիտնականների կողմից լրացուցիչ վերլուծություն է հարկավոր՝ ցնցումների աղբյուրը, ընդերքում տարածման տեղն ու բնույթը որոշելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ...
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը տեղական ժամանակով 08:07-ին երկրաշարժ է գրանցել․․․
Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1000-ից
«Միայն Պակտիկա նահանգի Գիյան եւ Բարմալ շրջաններում զոհերի թիվը գերազանցում է 1000-ը, առնվազն 1500 մարդ վիրավորվել է»․․․
Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում. առնվազն 280 զոհ կա
րկրաշարժը տեղի է ունեցել լուսադեմին, երբ մարդկանց մեծ մասը դեռ քնած է եղել․․․
Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք. ցնցումներն զգացվել են Շիրակի և Լոռու որոշ բնակավայրերում
Հունիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 05:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Իրանի Քիշ կղզու մոտ առավոտյան երեք երկրաշարժ է գրանցվել
Չորեքշաբթի առավոտյան Իրանում երեք երկրաշարժ է գրանցվել...
Ֆոտոռեպորտաժներ