News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեքշաբթի կոչ է արել զուսպ լավատեսություն պահպանել ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման հարցում։

«Դա երկարատեւ գործընթաց է, եւ մենք դրական ելքի հույս ունենք։ Արդյո՞ք այն դրական ավարտ կունենա։ Հնարավոր է։ Բայց հաստա՞տ։ Ոչ։ Մենք ուշադիր հետեւում ենք գործընթացին»,- ասել է Աքարը Habertürk հեռուստաալիքի հարցազրույցում։

Ապրիլի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել էր, որ նախատեսվում է ակտիվացնել Անկարային F-16 կործանիչների մատակարարման հարցի առնչությամբ շփումները, եւ անհրաժեշտության դեպքում դրանց կարող են միանալ երկու երկրների նախագահներ Թայիփ Էրդողանը եւ Ջո Բայդենը։ Մինչ այդ Աքարը նաեւ տեղեկացրել էր, որ թուրքական կողմը կործանիչների վաճառքի վերաբերյալ նամակ է գրել ԱՄՆ պետդեպարտամենտ, որն այնուհետեւ ուղարկվել է Կոնգրես։ Պետդեպարտամենտի նամակում նշվել էր, որ Թուրքիային կործանիչների վաճառքը կհամապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին։

Թուրքիան ԱՄՆ-ից 40 F-16 Block 70 կործանիչ եւ Block 70-երի արդիականացման 80 լրակազմ է խնդրել իր ՌՕՈւ-ի սպառազինությունում առկա ինքնաթիռների համար։ F-16-եր ձեռք բերելու ցանկության մասին Անկարայում հայտարարել էին այն բանից հետ, որբ երկիրը հանվել էր հինգերորդ սենդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու հետ կապված։

Ընթացիկ տարվա մարտին Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարել F-16-երի հարցի շուրջ։ Ինչպես այն ժամանակ հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարարը, դրանք դրական հունով են ընթացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ