News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 28
USD
408.39
EUR
431.95
RUB
7.72
Տեսնել լրահոսը

Չնայած մի քանի միջնորդություններ էին ներկայացվել, այդ թվում խափանման միջոցը փոխելու մասին, բայց դատավոր Աննա Դանիբեկյանը, անտեսելով պաշտպանության կարծիքը, խոսքը տվեց դատախազներին։

Արմեն Գեւորգյանի փաստաբանը հինգ րոպե ընդմիջում խնդրեց՝ խորհրդակցության համար։ Դատախազներն անմիջապես դեմ արտահայտվեցին։ Փաստաբանը ստիպված էր հիշեցնել, որ խոսքն իր պաշտպանյալի՝ ԵԽԽՎ-ի պատգամավորի անձեռնմխելիության մասին է։ «Ո՞ւր եք շտապում։ Չի կարելի ոտնահարել բոլոր օրենքները հանուն այն բանի, որպեսզի որքան հնարավոր է շուտ հրապարակեք «ապացույցները»,- ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ մերժումը նշանակում է պաշտպանության իրավունքների խախտում։

Դատավորը հրաժարվեց ընդմիջում տրամադրել՝ հայտարարելով, որ նրանք կարող են խորհրդակցել տեղում։

Սա առաջ բերեց մյուս փաստաբանների վրդովմունքը։ «Ես չեմ կարող շարունակել, եւ անգամ չեմ բացատրի, թե ինչու։ Այդպիսի անհրաժեշտություն կա»,- ասաց Հայկ Ալումյանը։

Արմեն Գեւորգյանը փորձեց հայտարարություն անել, ինչը նույնպես դատարանը թույլ չտվեց։

Արդյունքում երեք փաստաբանները՝ Լուսինե Սահակյանը, Հայկ Ալումյանը եւ Հովհաննես Խուդոյանը, դուրս եկան՝ չնայած դատավորի զայրույթին։ «Եթե մեկ րոպեից չվերադառնաք, նիստը կտեղափոխվի»,- նախազգուշացրեց դատավորը։

Ռոբերտ Քոչարյանը փորձեց համոզել դատավորին՝ նշելով, որ մեկ-երկու րոպեն բան չի որոշում։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն իրեն բնորոշ տոնով պնդեց, որ փաստաբանների գործողություններն ուղղված են նիստը խափանելուն։

Արմեն Գեւորգյանը, փաստաբանների բացակայությամբ, փորձեց պարզել, թե մինչեւ երբ է շարունակվելու հակասությունը որպես ԵԽԽՎ-ի պատգամավոր իր անձեռնմխելիության եւ դատավորի գործողությունների միջեւ, որոնք խախտում են հենց այդ անձեռնմխելիությունը։ Ներկա պահին այդ հարցը չի քննարկվում, պատասխանեց դատավորը։ Գեւորգյանը հիշեցրեց դատավորի գործողությունների անօրինականության մասին, արդյունքում՝ դատավորն առհասարակ արգելեց նրան խոսել։

Դատախազը, այնուամենայնիվ, սկսեց ընթերցել ապացույցները։ Փաստաբան Հայկ Ալումյանն անհապաղ խնդրեց փակ նիստ անցկացնել, որպեսզի կարողանա ներկայացնել համապատասխան միջնորդություն։ Քանի որ փակ նիստի անցկացման հարցը քննարկվում է փակ ռեժիմով, դատավորը խնդրեց բոլոր կողմնակի անձանց հեռանալ նիստերի դահլիճից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թույլ եք տալիս ապացույցների հետազոտում, որոնք կարող են ճանաչվել անթույլատրելի. Խուդոյանի միջնորդությունը հետաձգվեց
Հրապարակվել են ապացույցներ, որոնք ձեռք չեն բերվել այդ անձի կողմից…
Արմեն Գեւորգյանի՝ ՀՀ-ից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի աշխատանքային օրվա ավարտին
Դատարանը շարունակում է գործում առկա ապացույցների հետազոտման․․․
Ընթանում է «Սիլվայի գործով» դատական նիստը (ուղիղ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով․․․
Արմեն Գեւորգյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել նրա քրեական հետապնդումը դադարեցնելու մասին
Լուսինե Սահակյանը Արմեն Գեւորգյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել...
Դատարանը թույլ է տվել Արմեն Գեւորգյանին մեկնել Ստրասբուրգ
Աննա Դանիբեկյանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը...
Դատարան է ներկայացվել միջնորդություն Արմեն Գեւորգյանի արտերկիր մեկնելու մասին
Միջնորդությունը ներկայացրել է փաստաբան Լուսինե Սահակյանը...
Ֆոտոռեպորտաժներ