News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հետ ռետինե նավակի մեջ ևս 6 անձ է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը։

«Ռետինե նավակի մեջ եղել է 7 մարդ, որոնցից մեկն ամուսինն էր։ Բոլորը եղել են սաղավարտով և փրկարարական բաճկոնով։ Նավակը շրջվել է, ամուսինը փորձել է օգնել կնոջը` դուրս բերել նրան գետից, բայց չեն կարողացել, քանի որ գետը քշել-տարել է աղջկան` առանձնացնելով խմբից»,–ասաց Թադևոսյանը։ նավակը շրջվել է

Թադեւոսյանի խոսքով՝ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի՝ քրեական օրենսգրքի որ հոդվածով քրգործ կհարուցվի։

«Հավանաբար, քրեական գործ կհարուցվի 157-րդ հոդվածով` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը»,- ասաց Թադեւոսյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ մայիսի 9-ին, քաղաքացիները, փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս են Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Ճամպրուկս ու ես» հաղորդման  վարող Արմինե Ճաղարյանին։ Նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն, սակայն վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է:

Հաղորդավարուհին իր գործընկերների հետ նավակի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
Ամենաշատ