News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շանհայում COVID-19-ի բռնկման պատճառով մետրոյի վերջին երկու գծերը դադարեցրել են աշխատանքը։ Այս մասին վկայում է Weibo սոցիալական ցանցում, մետրոյի օգտահաշվում հրապարակված  հաղորդագրությունը։

«2022թ. մայիսի 10-ի ժամը 13.00-ից մինչեւ հետագա ծանուցում Շանհայի մետրոյի վեցերորդ եւ տասնվեցերորդ գծերը դադարեցնում են աշխատանքը։ Ներկա պահին Շանհայի մետրոպոլիտենի բոլոր գծերը եւ կայարանները դադարեցրել են աշխատանքը»,- նշվել է գրառման մեջ։

Շանհայի մետրոպոլիտենը աշխարհում առաջինն է իր երկարությամբ՝ 831 կիլոմետր, այն ունի 20 գիծ եւ 508 կայարան։ COVID-19-ի համավարակի սկսվելուց առաջ ուղեւորահոսքը կազմում էր օրական ավելի քան 10 միլիոն մարդ։

Մարտի 28-ից Շանհայում կորոնավիրուսի բռնկման պատճառով լոքդաուն է հայտարարվել։ Իշխանությունները ենթադրում էին, որ թեստավորման երկու փուլը կավարտվի մինչեւ ապրիլի 5-ը եւ հիվանդության տարածումը կկանխվի։ Բայց վարակվածների մեծ թվի պատճառով կարանտինը ստիպված էին երկարացնել, թե ինչ ժամանակով՝ չի նշվել։

Չինաստանի իշխանությունները համավարակի սկզբից եւեթ կորոնավիրուսի հանդեպ «զրոյական հանդուրժողություն» քաղաքականությունն են որդեգրել, ուստի անգամ հիվանդության ոչ բարձր ցուցանիշների դեպքում խիստ միջոցներ են կիրառում՝ կարանտին հայտարարելով բազմաթիվ շրջաններում եւ քաղաքներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ