News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանրապետությունում ԵՄ-ի դեսպան Կառլ Հարցելին է հանձնել լրացված հարցարանի երկրորդ մասը, որը հանրապետությունը ստացել էր Եվրամիությանն անդամակցելու մասին բանավեճ սկսելու համար։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում։

«Մենք լրացրել ենք [հարցարանը]։ Ընդհանուր առմամբ, ստացվել է յոթ գիրք, եւ ես դրանք հաճույքով հանձնում եմ ձեզ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Եվրահանձնաժողովի եւ անդամ երկրների լուծումների պլանին»,- կառավարության մամուլի ծառայությունը մեջբերել է  Ղարիբաշվիլու խոսքերը։

Եվրոպացի դիվանագետը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին հարցարանը լրացնելու համար եւ նշել, որ կօգնի Եվրահանձնաժողովին՝ գնահատել հանրապետության ձեռքբերումները։

Հարցարանի երկրորդ մասը բաղկացած է 33 գլխից եւ կազմված է 2,3 հազար հարցից, որոնք վերաբերում են երկրի սեկտորալ զարգացմանը։ Վրաստանը պետք է այն լրացներ մինչեւ մայիսի 13-ը, բայց պետական գերատեսչությունների արդյունավետ համակարգման շնորհիվ հաջողվել է ավելի շուտ լրացնել այն, ավելացրել են կառավարության մամուլի ծառայությունում։

Ղարիբաշվիլին մարտի 3-ին  հայտ էր ուղարկել ԵՄ՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Ի պատասխան՝ ապրիլի 1-ին Եվրամիությունը Վրաստանին էր հանձնել հարցարանը։ Մայիսի 2-ին հանրապետությունը Եվրամիությանն էր հանձնել լրացված փաստաթղթի առաջին մասը։

ԵՄ Խորհրդին Եվրահանձնաժողովի երաշխավորությունը միություն ընդունվելու բանակցություններ սկսելու մասին՝ անդամակցելու առաջին պաշտոնական քայլն է։ Այնուհետեւ երկիրը պետք է եվրոպացի բանակցողների հետ համաձայնեցնի այն պայմանները, որոնք պետք է կատարի։ Բանակցությունների գործընթացը կարող է տեւել մի քանի տարուց մինչեւ անորոշ երկար ժամանակ։ Ամենից արագ այդ ճանապարհն անցել է Ֆինլանդիան՝ 3 տարում, ամենից երկար այդ ճանապարհին է Թուրքիան, որը ԵՄ մտնելու բանակցություններն սկսել է 2005թ. աշնանը, ներկայում դրանք ավարտելու հեռանկարը չի երեւում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ