News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակը ուկրաինական պատերազմի ավարտից հետո էական փոփոխությունների կենթարկվի։ Այս մասին FT-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։

«Բնական չէ, որ Չինաստանն ու Ռուսաստանը բոլոր տեսանելի հարցերում ունեն նույն շահերը։ Չեմ կարծում, որ մենք կարող ենք հնարավոր տարաձայնություններ առաջացնել (նրանց միջեւ), բայց կարծում եմ՝ հանգամանքները կանեն դա։ Ուկրաինայի պատերազմից հետո Ռուսաստանը պետք է գոնե վերանայի իր հարաբերությունները Եվրոպայի հետ եւ իր ընդհանուր վերաբերմունքը ՆԱՏՕ-ի նկատմամբ։ Կարծում եմ, խելամիտ չէ թշնամական վերաբերմունք ցուցաբերել երկու հակառակորդների նկատմամբ այնպես, որ նրանք միավորվեն, եւ երբ մենք այս սկզբունքը որդեգրենք Եվրոպայի հետ մեր հարաբերություններում եւ մեր ներքին քննարկումներում, կարծում եմ, որ պատմությունը հնարավորություններ կտա, որոնցում մենք կարող ենք կիրառել դիֆերենցիալ մոտեցում:

Սա չի նշանակում, որ նրանցից որեւէ մեկը Արեւմուտքի մտերիմ բարեկամը կդառնա, սա միայն նշանակում է, որ կոնկրետ հարցերում, դրանց ծագմանը զուգընթաց, մենք բաց ենք թողնում այլ մոտեցում ունենալու հնարավորությունը։ Առաջիկա ժամանակահատվածում մենք չպետք է խառնենք Ռուսաստանն ու Չինաստանը որպես անբաժանելի տարր»։

Խոսելով ճգնաժամը միջուկային պատերազմի վերածվելու սպառնալիքի մասին՝ Քիսինջերը նշել է, որ «Հիմա մենք բախվում ենք տեխնոլոգիաների, որոնցում փոխանակման արագությունը, գյուտերի նրբությունը կարող են հանգեցնել այնպիսի մակարդակի աղետների, որոնք նույնիսկ անհնար է պատկերացնել։ «Եվ ստեղծված իրավիճակի տարօրինակ կողմն այն է, որ զենքերը երկու կողմից էլ բազմապատկվում են, եւ տարեցտարի ավելանում է դրանց ճկունությունը։

Սակայն միջազգային մակարդակով համարյա քննարկումներ չկան այն մասին, թե ինչ կլինի, եթե զենքն իսկապես օգտագործվի: Իմ ընդհանուր ուղերձն է՝ անկախ նրանից, թե որ կողմում եք, պետք է հասկանալ, որ մենք այժմ ապրում ենք բոլորովին նոր դարաշրջանում: Քանի որ տեխնոլոգիաները տարածվում են աշխարհով մեկ, դիվանագիտությունն ու պատերազմը տարբեր բովանդակություն պետք է ունենան, եւ դա խնդիր կլինի»:

Հարցին, թե այս իրավիճակում որտեղով է անցնում Պուտինի կարմիր գիծը, Քիսինջերը հիշեցրել է, որ 15 տարվա ընթացքում համարյա ամեն տարի հանդիպել է նրա հետ՝ «զուտ ակադեմիական ռազմավարական քննարկումների համար»։ «Կարծում եմ, որ նրա հիմնական համոզմունքները մի տեսակ միստիկական հավատ էին ռուսական պատմության հանդեպ», եւ նա իրեն վիրավորված էր զգում այդ առումով, ոչ թե մեր արածից, այլ Եվրոպայի եւ Արեւելքի միջեւ հսկայական տարբերությունից... Կարծում եմ՝ նա սխալ հաշվարկ է կատարել այն իրավիճակում, որին բախվել է միջազգային ասպարեզում, եւ ակնհայտորեն սխալ հաշվարկ է արել Ռուսաստանի հնարավորությունների հարցում: Եվ երբ գա կարգավորման ժամանակը, բոլորը պետք է հաշվի առնեն դա, որ մենք չենք վերադառնա հին հարաբերություններին, իսկ Ռուսաստանի դիրքորոշումը դրա պատճառով այլ կլինի, եւ ոչ թե այն պատճառով, որ մենք պահանջում ենք դա, այլ որովհետեւ նրանք արեցին դա... Այս բոլոր ճգնաժամերում պետք է փորձել հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ներքին կարմիր գիծը... Ակնհայտ հարցն այն է, թե որքան կտեւի այս էսկալացիան, եւ որքան մեծ է հետագա էսկալացիայի հնարավորությունը։ Կամ նա հասել է իր հնարավորությունների սահմանագծին, եւ ինքը պետք է որոշի, թե պատերազմի էսկալացիան որ պահին այնքան կլարի իր հասարակությանը այնքան, որ կսահմանափակի հետագայում որպես մեծ տերություն միջազգային քաղաքականություն վարելու նրա կարողությունը։

Ես պատկերացում չունեմ, երբ նա կհասնի դրան: Երբ հասնի այդ կետին, կսրվի՞ արդյոք իրավիճակն այնքան, որ անցնի զենքերի այն կատեգորիային, որը իր գոյության 70 տարիների ընթացքում երբեք չի օգտագործվել: Եթե այդ գիծը հատվի, դա չափազանց կարեւոր իրադարձություն կլինի։ Որովհետեւ մենք գլոբալ առումով չենք անցել նրա միջով, թե ինչպիսին կլինեն հաջորդ բաժանարար գծերը»:

Խոսելով Չինաստանի դիրքորոշման մասին՝ դիվանագետը նշել է, որ «չինացի ցանկացած առաջնորդ հիմա կմտածի, թե ինչպես չհայտնվի այն իրավիճակում, որում հայտնվել է Պուտինը, եւ ինչպես չհայտնվի մի իրավիճակում, երբ ճգնաժամի դեպքում ամբողջ աշխարհը քո դեմ է»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել․․․
Ուկրաինայի իրադարձությունների համար միայն գործող նախագահը չի, որ պատասխանատու է. Լուկաշենկո
Բավական է հիշել օտարերկրյա բանկերում հաշիվների մասին, կառավարիչներն իրենց ձեռքով կհանձնեն երկիրը...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվել է առանց վիզայի Վրաստանում մնալ երեք տարի
Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ երեք տարի
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սմոլենսկի մարզի երկու նավթապահեստի
Այդ նավթապահեստներում եղել է 26 հազ․ խորանարդ մետր ռուսաստանյան վառելիք
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Ամենաշատ