News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էնդի Ուորհոլի Մերլին Մոնրոյի փոփ-արտ ոճով 1964 թվականի հայտնի դիմանկարը, որը ոմանք 20-րդ դարի Մոնա Լիզա են համարում, Christie's-ում մոտ 195 միլիոն դոլարով է վաճառվել, գրում է Axios-ը:

Sage Blue Marilyn նկարը վաճառվել է 195 040 000 դոլարով, ինչը ռեկորդային է ժամանակակից ցանկացած նկարի համար: Սակայն այդ թիվը շատ ավելի քիչ է, քան շատերը սպասում էին:

Ֆինանսական շուկաների ազատ անկման պայմաններում բարձրակարգ արվեստի հանդեպ ախորժակը կարծես թե անսահմանափակ չէ:

Shot Sage Blue Marilyn-ը Ուորհոլի ամենակարեւոր ստեղծագործությունը չէ: Մոնրոյի ավելի վաղ դիմանկարները, ինչպիսիք են «Ոսկե Մերլինը» կամ «Մերլին Դիպտիխը», ավելի մեծ պատմական եւ գեղարվեստական նշանակություն ունեն։

Սակայն դերասանուհու 40 քառակուսի/դյույմ չափերով 5 դիմանկարներից բաղկացած շարքը, որն արվել է Ուորհոլի կողմից 1964 թվականին, արդեն վաղուց արվեստի շուկայի ուղենիշ է: Մասամբ այն պատճառով, որ դրանք բոլորը դեռեւս մասնավոր ձեռքերում են, իսկ մասամբ՝ մետաքսագրական պատկերի ուժի պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ