News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ղազախստանում հերքել են լուրերը ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու մասին։ Ինչպես տեղեկացրել է Ղազախաստանի StopFake պորտալը, որը ստեղծվել է հանրապետության տեղեկատվության եւ հանրային զարգացման նախարարության աջակցությամբ՝ ոչ հավաստի տեղեկությունների դեմ պայքարի համար, Telegram-ում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե Ղազախստանը նախաձեռնում է դուրս գալ ԵԱՏՄ-ի Մաքսային միությունից։ Պատճառն իբր «Ղազախստանի եւ Ռուսաստանի չլուծված տարաձայնություններն են»։ «Սա ճիշտ չէ։ Այս տեղեկությունը հերքել են առեւտրի եւ ինտեգրացիայի նախարարությունում։

«Ղազախստանի պլանների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- տեղեկացրել են գերատեսչության մամուլի ծառայությունում։

Երկրի ԱԳՆ-ն նույնպես հերքել է այս տեղեկությունը։

«Նշենք նաեւ, որ տարածված հաղորդման մեջ հեղինակը, որը պնդում է այն մասին, որ Ղազախստանը նախատեսում է դուրս գալ ԵԱՏՄ-ից, հղում է կատարում իր սեփական ինչ-որ աղբյուրներին։ Սա ֆեյքի նշաններից մեկն է, քանի որ աղբյուրը գտնելը եւ այն ստուգելը գործնականում անհնար են։ Պաշտոնական պորտալներում եւ ԶԼՄ-ներում ԵԱՏՄ-ից դուրս գալու Ղազախստանի պլանների մասին հաղորդումներ չկան»,- նշվել է հաղորդագրությունում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փետրվարին ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական ապրանքների արտադրողի գներն աճել են 7,5%-ով
Եվրասիական տնտեսական միության համար գյուղատնտեսական ապրանքների արտադրողական գների ինդեքսը 2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի համեմատ կազմել է 107,5 տոկոս...
Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Վարչապետ դառնալուց հետո, շատ լավ հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպեց նրա հետ՝ ամեն...
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
Ամենաշատ