News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր Դուշանբեում (Տաջիկստան) տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, հայտնում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ենթադրվում է, որ նախարարները մտքեր կփոխանակեն համագործակցության շրջանակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակի շուրջ եւ կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային արդիական թեմաներ։ Օրակարգի նախագծում 9 հարց է դրված։

1. Մտքերի փոխանակում միջազգային օրակարգի արդիական հարցերի եւ ԱՊՀ ձեւաչափով փոխգործակցության վերաբերյալ:

2. Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստ անցկացնելու մասին։

3. «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային նախագծի մասին։

4. Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում 2021 թվականին արտգործնախարարների միջեւ բազմաշերտ խորհրդակցությունների իրականացման մասին։

5. Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջեւ գործընկերության ակտիվացմանն ուղղված 2021 թվականի Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի մասին։

6. Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների նոտարական գործունեության ոլորտում բազային կազմակերպման մասին։

7. Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտում բազային կազմակերպման մասին։

8. Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետություններում հիմնարար հետազոտությունների առաջնահերթ ոլորտներին համապատասխանող խոստումնալից գիտական նախագծերի ցանկի նախագծի վերաբերյալ։

9. Անկախ Պետությունների Համագործակցության գովասանագրով պարգեւատրելու մասին։

Նախատեսվում է լսել ««ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային նախագծի մասին» զեկույցը։

ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստերը ավանդաբար անցկացվում են տարին երկու անգամ։ Աշնանային հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 13-ին՝ Նուրսուլթանում։

Այս տարի ԱՊՀ նախագահը Ղազախստանն է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ