News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանն ու Իրանը կքննարկեն Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալներն ավելացնելու հարցը, այս մասին Իրան–Հայաստան միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիանը։ 

«Հաշվի առնելով գազի համաշխարհային պահանջարկը՝ բնականաբար պետք է զարգացնել տարանցման հնարավորությունն օգտագործելու հանգամանքը։ Բնականաբար «Հյուսիս–Հարավ» մայրուղի Հայաստանը շատ լավ տարբերակ է դարձնում ապրանքների տարանցման համար։ Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալները ավելացել են և պետք է նշեմ, որ այսօրվա նիստի ընթացքում նաև Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրենն էր այստեղ և քննարկումների ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել և քննարկվելու է գազի մատակարարման ծավալների ավելացման հարցը»,– ասաց նախարարը։ 

Հարցին, թե արդյո՞ք այլ երկրների կողմից խոչընդոտներ կան գազի մատակարարման հարցում, Ալի-Աքբար Մեհրաբիանը բացասական պատասխան տվեց։

Լրագրողների հարցին, որ փետրվարին հանդիպեցին Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները և հայտարարություն եղավ Ադրբեջանի կողմից, որ քննարկում է եղել «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցք բացելու հնարավորության մասին, արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը դուրս է մղվում «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցքի ծրագրից, իրանցի նախարարը պատասխանեց․

«Փոխըմբռնման հուշագիրը, որ այսօր ստորագրեցինք, ունի կետ, որում նշված է Իրան–Հայաստան–Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանցման մասին։ Նաև մենք Ադրբեջանի կողմից դեպի Ռուսաստան էլեկտրաէներգիայի գծերը սինքրոնացրել ենք, նաև սինքրոնացնում ենք դեպի Վրաստան։ Սեզոնային առումով մենք տարբեր պայմաններում ենք գտնվում․ Ռուսաստանին անհրաժեշտ է, որպեսզի էլեկտրաէներգիային ավելի շատ փոխանցվի ձմռանը, իսկ մեզ Իրանում անհրաժեշտ է, որ ավելի շատ ամռանը ստանանք էլեկտրաէներգիա։ Ուստի էներգետիկ ուղիների բազմազանությունը նպաստում է, որ մենք կարողանանք տարբեր կլիմայական պայմաններում մեզ անհրաժեշտ ծավալը ստանալ, իսկ ավելցուկը՝ արտահանել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ