News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներ կատարած այցի ընթացքում հնչեցրած մեղադրանքները համարում են «անհիմն, դրանք կասկածի տակ են դնում Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու եւ տարածաշրջանում խաղաղության հասնելու Երեւանի անկեղծությունը»։ Հայաստանի վարչապետի հայտարարություններն այսպես է մեկնաբանել  Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան։

«Ադրբեջանի հասցեին Հայաստանի վարչապետի առաջադրած անհիմն մեղադրանքները, ներառյալ իրականությունից հեռու պնդումները հումանիտար հարցերի վերաբերյալ, ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը բոլորովին անկեղծ չէ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում, ասել է Աբդուլաեւան։ Հայաստանի կողմից ականադաշտերի քարտեզների տրամադրումը «հումանիտար ժեստ» չէ, դա Երեւանի պարտավորությունն էր 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության շրջանակում։ Այդ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանում ականների զոհ է դարձել 219 մարդ, եւ նրանք հիմնականում քաղաքացիական անձինք են, ասել է Աբդուլաեւան։ Ինչ վերաբերում է  կալանավորված հայերին չվերադարձնելու մեղադրանքներին, ապա Բաքուն նրանց համարում է դիվերսանտներ, որոնք Ադրբեջանի տարածք են ուղարկվել պատերազմի ավարտից հետո։ Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքները կասկածի տակ են դնում հանուն խաղաղության գործելու Հայաստանի պատրաստակամությունը»,- ասել է Աբդուլաեւան։

Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ մեղքը բարդել է հայկական կողմի վրա եւ հաստատել, որ Բաքուն հրաժարվում է գերիների ազատ արձակելու մասով եռակողմ հայտարարությունը կատարելուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ