News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրյուսելում ԵՄ առաջին պաշտոնյաներից 80-ը սկսել են մեդիտացիա անել անտառում՝ կլիմայական ճգնաժամի դեմ պայքարելու համար, գրում է The Guardian-ը։

Մեդիտացիայի ընթացքում պաշտոնյաները պետք է զարգացնեն բույսերի եւ կենդանիների հանդեպ կարեկցանքը, ավելի կարեկից լինեն շրջակա միջավայրի նկատմամբ եւ սիրեն այն: 

Ենթադրվում է, որ անձնական փորձը կօգնի եվրոպացի պաշտոնյաներին գիտակցել իրենց դերը կլիմայական ճգնաժամի հաղթահարման գործում։ 

«Գիտակցությունն այն է, որ տարածք ստեղծվի կապեր զգալու համար, որոնք կարող են ոգեշնչել կոնկրետ գործողություններ կատարել: Բնության հանդեպ մարդկանց խորը կարեկցանքը կարող է լրացուցիչ էներգիա, մոտիվացիա եւ համոզմունք առաջացնել, որ փոփոխությունները հնարավոր են»,-ասել է քաղաքական գործիչ Քերոլայն Լուկասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ