News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արշիպելագի արկտիկական պայմաններում բուսական եւ կենդանական աշխարհն այստեղ բավական բազմազան է։ Կղզում բնակվող տեսակները հարմարվել են դաժան արկտիկական կլիմային, նրա առանձնահատկություններին։ Ռուսաստանցի գիտնականներն ամփոփել են տեղի բնակիչների ուսումնասիրության բազմամյա աշխատանքը։

Կազմվել է արշիպելագի ցիանոմանրէների թարմացված ցուցակը։ Դրանք 85 տեսակի են։ Դրանց մեջ գտնվել է այնպիսինը, որը մինչ այժմ գիտությանն անհայտ է եղել։ Այն ստացել է Nodosilinea svalbardensis անվանումը։ Ցիանոմանրէները մետաբոլիզմի պրոցեսում արտադրում են թթվածին եւ դրանով ազդում կենսաբանական ողջ շղթայի վրա։ Նրանք Երկիրը բնակեցրել են միլիարդավոր տարիներ առաջ, եւ մթնոլորտի գոյությունն իր ներկա տեսքով առանց նրա անհնար կլիներ։

Բացի մանրէներից, մասնագետները ցուցակագրել են նաեւ քարաքոսները եւ մամուռները, որոնց մեջ նույնպես նոր տեսակ է հայտնաբերվել՝ Lophozia svalbardensis։ Այս մանրագույն օրգանիզմները Շպիցբերգենի բոլոր բույսերի եւ կենդանիների համար հիմք են ստեղծում։ Քարաքոսի հայտնաբերված խմբերի քանակական եւ որակական կազմը թույլ է տալիս պարզել գլոբալ եւ տեղային կլիմայական փոփոխությունները։

«Քարտեզագրումը եւ տվյալների էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը աշխատանքի կարեւոր մասն են, որը հետագայում կօգնի ուսումնասիրել Անդրբեւեռի էկոհամակարգի գոյությունն ու էվոլյուցիան»,- ասել են ՌԳԱ Բեւեռային-ալպյան ինստիտուտի ներկայացուցիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ