News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին դիմակով պատկերող կադրերն առաջին անգամ հայտնվել են երկրի պետական ԶԼՄ-ներում, տեղեկացրել է հարավկորեական «Ռյոնհափ» գործակալությունը։

Գործակալությունը հրապարակել է կադր հյուսիսկորեական Կենտրոնական հեռուստատեսության սյուժեից՝ Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի ութերորդ նիստի մասին, որը տեղի է ունեցել մայիսի 12-ին։ Նիստը գումարվել է այն համատեքստում, որ Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները տեղեկացրել էին երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին։ Կիմ Չեն Ընը կադրում սպիտակ-կապտավուն հասարակ բժշկական դիմակով է։ Ընդ որում՝ Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը հրապարակել է լուրեր, որոնցում Կիմ Չեն Ընը պատկերված է առանց դիմակի։

«Նախագահ Կիմ Չեն Ընը հանել է դիմակը նիստում ելույթի ժամանակ եւ այն դրել է սեղանին։ Առաջին անգամ է, որ Կիմ Չեն Ընը ներկայացվել է դիմակով»,- նշել է «Ռյոնհափ» գործակալությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ