News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է արագացնել հայ-ադրբեջանական համատեղ նախագծերի իրականացումը։ Այս մասին Երեւանում հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակն ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն Իրանին բարեկամ երկու երկրներին ստիպում են արագացնել նախատեսված բոլոր աշխատանքների եւ ծրագրերի իրականացումը՝ վերջին 30 տարիների ընթացքում բաց թողնված ժամանակը լրացնելու համար: Նրա խոսքով՝ չի կարելի հապաղել, պետք է արագացնել։

«Պետք է լուրջ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությանը։ Պատկերացրեք ապրանքաշրջանառության ծավալը, որը կապահովի Հնդկական ծով-Սեւ ծով եւ ԵՄ միջանցքը։ Այդ ճանապարհին երկու կարեւոր երկիր կա՝ Հայաստանն ու Իրանը»,ասաց դեսպանը։

Նա նշեց, որ, բարեբախտաբար, այս ոլորտում համագործակցությունն առկա է Երեւանի եւ Թեհրանի օրակարգում։

Թեհրանը, ըստ Զոհուրիի, մտածում է նաեւ այլընտրանքային ճանապարհների մասին, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով։ Հաղորդակցության եւ տարանցիկ ուղիների բազմազանությունը թույլ կտա առավելագույնս ապահովել Հայաստանի եւ Իրանի շահերը, նշեց նա:

Դիվանագետն  անդրադարձավ նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացմանը: Նրա խոսքով՝ Իրանը կարող է Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ կապող օղակ լինել։ Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ապրանքաշրջանառության մակարդակը զգալիորեն ավելի ցածր է, քան դրա ներուժը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում երաշխավորում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը․ Ղազինյան
Ներկա տրածաշրջանային քաղաքական իրավիճակում Արցախի հարցը ստացել է անկյունաքարային նշանակություն, իսկ...
Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է Արցախի համար․ մեր նպատակն անկախության ճանաչումն է. Արցախի նախագահ
Նախագահ Հարությունյանն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ…
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Բերձորում ընտանիքներ չեն ապրում՝ մինչդեռ ապրում է մոտ 50 ընտանիք. Բերձորի համայնքապետ
Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչեցված արտահայտությունները մեզ համար անակնկալ կամ նորություն չէին...
Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաները կմեկնեն ճամբար
Հիմնավորման համաձայն, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ այդ աշխատանքները կանոնակարգելու և կազմակերպելու համար...
Աղավնոյի համար պայքարը շարունակելու ենք, իսկ Բերձորը ամեն դեպքում պետք է շրջանցենք. Արայիկ Հարությունյան
Մեր պայքարը, իսկ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում...
Այսօր հավաքում ենք մեր վրաններն Ազատության հրապարակից եւ պայքարը շարունակում այլ ֆորմատով. զոհված զինծառայողի հայր
Այն, ինչ ուզում էինք անել վրանների միջոցով, արել ենք…
Ֆոտոռեպորտաժներ