News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ մեկնարկեց «Դիմադրության շարժման» երթը, որը ուղղություն վերցրեց դեպի դատախազության շենք:

Եևրթից առաջ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները դիմել էին դատախազություն, որպեսզի ստանան տուժողի  դատավարական կարգավիճակ, ինչպես նաև  պահանջել էին, որ Նիկոլ Փաշինյանին ներգրավվեն որպես մեղադրյալ։

«Առաջին պահանջը բավարարվել է մի քանի օր առաջ, չնայած այս մարդիկ դա պահանջում էին նոյեմբերի 9-ից սկսած։ Հիմա ծնողները հավաքվում են գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելու, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի»,-ասաց Վարդևանյանը՝ առաջարկելով երթով շարժվել դեպի դատախազություն կանգնելու ծնողների կողքը, միանալու պահանջին, քանի որ նրանց պահանջն արդար է։

Մասնակիցները անցան  Սայաթ-Նովա-Աբովյան-Վազգեն Սարգսյան փողոցներով եւ հասան դատախազության մոտ:

Այստեղ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, ով նշեց, որ զոհված զինծառայողների ծնողներն ուզում են մեկ բան՝ պատժ-ել իրենց որդիների անժամանակ մահվան մեջ մեղավոր անձանց. «Այդ մարդիկ իմաստուն են, նրանք արդեն 10 պայքարում են, որպեսզի պետական դավաճանության հետեւանքով զոհված իրենց որդիների հոգիները խաղաղվեն»:

Նա նկատեց, որ այս գործը 1,5 տրում տեղից չի շարժվել. «Բայց իրենց համառ պայքարի արդյունքում դատախազի ցուցումով իրենց տրվեց տուժողի իրավահաջորդի կարգավիճակ: Սա առաջին փոքրիկ հաղթանակն է: Հետագայում քրգործը վերցվեց Սասուն Խաչատրյանի գլխավորած հակակոռուպցիոն կոմիտեից եւ տրվեց Քննչական կոմիտեին: Զոհված զինծառայողների ծնողների պաշտպանը պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվի: Նրանք իրենց փաստաբանի միջոցով ներկայացրել են նոր պահանջ՝ հարցաքննության կանչելուց հետո եւ դրա արդյունքներով անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Ձերբակալումը պարտադիր է, որովհետեւ նա յուրաքանչյուր պահի կարող է դիմել փախուստի»,-ասաց Ղազինյանը:

«Ինչու պետք է ձերբակալվի Նիկոլ Փաշինյանը, որովհետե նա՝ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, ունի բոլոր հնարավորությունները խոչընդոտելու նախաքննության, ազդելու նախաքննության ընթացքի վրա, ինչը հաստատված է իր կողմից արված բազմաթիվ հայտարարություններով: «Դատավոր կա՞, որ չանի իմ ասածը», նաև դատախազին, ԲԴԽ անդամներին կառավարություն կանչելը․․․ Սրանք հաստատված հանգամանքներ են։ Հետևաբար, Փաշինյանին ձերբակալելու ներկայացված պահանջը առավել քան օրինական է և հիմնավոր։ Պետք է կանխել Նիկոլ Փաշինյանի փախուստը Հայաստանի Հանրապետությունից»,- ասաց Արթուր Ղազինյանը։

Արթուր Ղազինյանը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կկանչվի հարցաքննության. «Դա իր համար շատ վախենալու բան է: Ինքը վխենում է հարցաքննություններից: Նիկոլ Փաշինյանի բոլորի պես քաղաքացի է, երբ մեզ հանչում են քննչական մարմնից, մենք ներկայանում ենք, ոչ թե քննիչին կանչում ենք մեզ մոտ: Հետեւաբար դատախազից խնդրում ենք, որ  հատշաճ հսկողություն իրականացնի, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ ներկայանա քննչական մարմին: Դա պետք է իրականացվի արագ, խելամիտ ժամկետներում: Այնպես որ հաղթանակը մոտ է, առանց Նիկոլ Հայաստանը երեւում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ