News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ղազախստանի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Սերիկ Իզթլեուովի գլխավորած պատվիրակության հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Հանդիպմանը ընդգծվել է երկու երկրների զինվորականների մասնագիտական ​​մակարդակի բարձրացման նպատակով համատեղ վարժանքների անցկացման կարեւորությունը։

Հասանովն ու Իզթլեուովը քննարկել են նաեւ ռազմական գործի, ռազմական կրթության եւ ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության ներկայիս վիճակը, զարգացման հեռանկարները եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ