News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում քիմիկ-ինժեները 14 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ չինական ընկերություն ստեղծելու նպատակով ըմպելիքի տարայի բաղադրության մասին առեւտրային գաղտնիքի գողության համար, հայտնում է NextShark-ը։

59-ամյա Սյաորոնգ Շաննոն Յուն դատապարտվել է Թենեսի նահանգի Գրինվիլ քաղաքի դաշնային դատավորի կողմից՝ առեւտրային գաղտնիքի գողության նպատակով դավադրության, տնտեսական լրտեսություն կատարելու նպատակով դավադրության, գողացված առեւտրային գաղտնիքների պահման, տնտեսական լրտեսության եւ կապի էլեկտրոնային միջոցների կիրառմամբ խարդախության մեղադրանքով:

Բացի այդ, նրան պարտավորեցրել են 200 հազար դոլար տուգանք վճարել:

Ենթադրվում է, որ նա բիսֆենոլ A (BPA) չպարունակող ծածկույթների բաղադրության հետ կապված տեղեկություններ է գողացել։ Ընկերությունները սկսել են առանց BPA-ի այլընտրանքներ մշակել՝ առողջության համար հնարավոր ռիսկի պատճառով:

2012-ի  դեկտեմբերից մինչեւ 2017-ի օգոստոսը Յուն եղել է The Coca-Cola ընկերության գլոբալ հետազոտությունների մասով գլխավոր ​​ինժեները: 2017-ի սեպտեմբերից մինչեւ 2018-ի հունիս նա նաեւ աշխատել է որպես փաթեթավորման համար հավելվածների մշակման մենեջեր է աշխատել Eastman Chemical-ում:

Առեւտրային գաղտնիքի մշակումը մոտ 120 միլիոն դոլար է արժեցել ծածկույթներով զբաղվող ընկերություններին:

Մեղադրող կողմը հայտարարել է, որ կինը հույս ուներ BPA չպարունակող ծածկույթների արտադրություն բացել Չինաստանում: Նա եւ իր կորպորատիվ գործընկեր Weihai Jinhong Group-ը Չինաստանի կառավարությունից միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ են ստացել նոր ընկերության բացման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ