News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիացի փախստականների մասին բանակռիվները Թուրքիայում ավելի հաճախ են դառնում քաղաքական գործիք, քանի որ երկիրը պայքարում է ռեկորդային բարձր գնաճի եւ լիրայի արժեզրկման դեմ, տեղեկացրել է Agence France-Presse (AFP)-ն։

Թուրքիայի նախագահը, որի վարկանիշերը տուժել են երկրի անառողջ տնտեսության պատճառով, հակասական հայտարարություններ է արել փախստականների հարցում Անկարայի քաղաքականության վերաբերյալ, քաղաքականություն, որը երկար ժամանակ քննադատվում էր ընդդիմադիր կուսակցությունների կողմից, որոնք խոստացել էին միլիոնավոր միգրանտների հայրենադարձություն նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում։

Թուրքիայում ապրում է մոտ 3,7 միլիոն սիրիացի փախստական՝ ամենամեծ թիվն աշխարհում։ Նրանք այստեղ են եկել 2011թ. Սիրիայում պատերազմից հետո։

Թուրքիայի կառավարությունն աշխատում է Թուրքիայում ապրող մոտ 1 միլիոն սիրիացի փախստականների կամավոր վերադառնալուն օժանդակելու նախագծի վրա, այս ամիս ավելի վաղ Էրդողանի կատարած հայտարարությունը մեջբերում է Cumhuriyet թերթը՝ նշելով տոնայնության փոփոխությունն Անկարայի միգրացիոն քաղաքականության մեջ։ Բայց հենց անցած շաբաթ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր կառավարությունը շարունակելու է պաշտպանել նրանց եւ տուն չի ուղարկի իր պլանների վերաբերյալ ընդդիմության աճող քննադատությունից հետո։

Թուրքական միգրանտների Սիրիա զանգվածային վերադարձի մասին այժմ խոսք լինել չի կարող, քանի որ Անկարան եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չեն կարողանում համաձայնության գալ, մինչեւ որ Թուրքիան չհեռանա Սիրիայի հյուսիսում օկուպացված շրջաններից, ասել է Անկարայի համալսարանի միգրացիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Մուրաթ Էրդողանը։

Էրդողանի ընդդիմախոսները, այդ թվում Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) ընդդիմադիր առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, մեղադրել են Թուրքիայի նախագահին այն բանում, որ նա կտրուկ փոխել է իր քաղաքականությունը փախստականների հարցում՝ փորձելով հանգստացնել ընտրողներին ընտրությունների շեմին, որոնք նախատեսված են  2023թ. ամռանը։

Ծայրահեղ աջ Հաղթանակի կուսակցության եւ Էրդողանի կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության միջեւ վեճը Անկարայի միգրացիոն քաղաքականության առիթով հանգեցրել է բազմօրյա բանակռիվների։

«Ոչ ոք չի նշել հայրենադարձման մեխանիզմի մասին»,- գործակալությանն ասել է Անկարայում տեղակայված TEPAV վերլուծաբանական կենտրոնի աշխատակից Օմար Քադքոյը։

Քադքոյի խոսքով՝ կամավոր հայրենադարձության ծրագիրը՝ Անկարայի ղեկավարւթյամբ, ժամանակ է պահանջում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ