News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Մահացել է ԱՄԷ-ի նախագահ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահայանը։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ եւ Աբու Դաբիի կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահայանը մահացել է ուրբաթ՝ մայիսի 13-ին, հայտնում է Նախագահի գործերի նախարարությունը։

«Նախագահի գործերի նախարարությունը ցավակցում է ԱՄԷ-ի ժողովրդին, արաբ եւ իսլամական ազգին եւ աշխարհին ԱՄԷ-ի նախագահ, Նորին Մեծություն Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահայանի մահվան կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Նա ընտրվել էր որպես իր հոր՝ Նորին Մեծություն Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահայանի իրավահաջորդ, ով ԱՄԷ-ի առաջին նախագահն էր 1971 թվականին միավորումից հետո։

1948 թվականին ծնված Շեյխ Խալիֆան ԱՄԷ-ի երկրորդ նախագահն էր եւ Աբու Դաբիի էմիրության 16-րդ կառավարիչը։ Նա Շեյխ Զայեդի ավագ որդին էր։

ԱՄԷ-ի նախագահ դառնալուց ի վեր շեյխ Խալիֆան ղեկավարում էր ինչպես դաշնային կառավարության, այնպես էլ Աբու Դաբիի կառավարության խոշոր վերակառուցումը: Նրա իշխանության օրոք ԱՄԷ-ն արագ զարգացում է ապրել:

Շեյխ Խալիֆան գլխավորել է նավթագազային ոլորտի եւ վերամշակող արդյունաբերության զարգացումը, ինչը հաջողությամբ նպաստել էր երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանը:

Բացի այդ, նա առաջարկել էր Դաշնային ազգային խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման համակարգ մշակելու նախաձեռնությունը, ինչը որպես առաջին քայլ էր դիտվել դեպի ուղիղ ընտրությունների հաստատումն ԱՄԷ-ում :

ԱՄԷ-ում եւ տարածաշրջանում նրան շատ էին սիրում, հայտնում է Khaleej Times-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ