News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունն իջել է դեղին մամուլի մակարդակի՝ պատժամիջոցներ մտցնելով օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Կաբաեւայի եւ նրա տատիկի դեմ՝ այն հիման վրա, որ Կաբաեւան, իբր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «սիրուհին» է։ Այս թեման ակտիվորեն արծարծել է ողջ արեւմտյան մամուլը։

Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության համաձայն՝ պատժամիջոցները մտցվում են «Պուտինի մերձավոր շրջապատի, այդ թվում նրա նախկին կնոջ եւ զարմիկների դեմ»։ Այս ցուցակում են հայտնվել նաեւ Կաբաեւան ու նրա տատիկը։

«Ալինա Կաբաեւան նախկին օլիմպիական մարմնամարզուհի է, նա դարձել է Ազգային մեդիա-խմբի տնօրենների խորհրդի նախագահ։ Տեղեկացվել է, որ մեդիա-խումբը ռուսաստանյան ամենամեծ մասնավոր մեդիա-ընկերությունն է։ Հավաստիացվել է, որ նա սերտ անձնական կապեր ունի Պուտինի հետ եւ Դումայի պատգամավոր է եղել Պուտինի «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից։

Ալինա Կաբաեւայի տատիկը՝ Աննա Զացեպլինան, Պուտինի վաղեմի զինակից Գենադի Տիմչենկոյի (որը 2022թ. փետրվարի 22-ից Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ է) կողմնակիցն է, որից նա, ինչպես տեղեկացվել է, շքեղ բնակարան է ստացել Մոսկվայում»,- հավաստիացվել է Բրիտանիայի կառավարության պաշտոնական հայտարարությունում։

Լոնդոնը նաեւ պատժամիջոցներ է մտցրել Լյուդմիլա Օչերետնայայի՝ ՌԴ նախկին առաջին տիկնոջ, Պուտինի նախկին կնոջ դեմ, պնդելով, որ «2014թ. ամուսնալուծվելուց հետո Օչերետնայան շահ է ստացել պետական կառույցների հետ արտոնյալ գործնական կապերից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհետ կորածներից շատերը գերության մեջ են․ որոշ դեպքերում զոհվածների մասունքները թաքցվում են․ հայտարարություն
Իսկ ԴՆԹ փորձաքննության արդյունքները կասկածելի են...
Դուք 18 տարեկան տղերքին կթողեիք, կփախչեի՞ք մարտի դաշտից. զոհվածների ծնողները՝ ԳՇ գնդապետին
Ուսումնական գումարտակները մարտական պատրաստության բարձր աստիճանների բերելուց…
Հենց Փաշինյանն է մեր պետականության ու ինքնիշխանության տակ դրված ռումբը. Վահե Հակոբյան
Ասուլիսի կազմակերպման նպատակը որոշակի մեսիջներ հանրությանը հասցնելն էր․․․
Թուրքիան և Ադրբեջանը օգտագործում են միջազգային բարենպաստ իրավիճակը, որ լեգիտիմություն հաղորդեն իրենց ծրագրին. Արաբագետ
Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ձգտում են ստանալ մի ճանապարհ, որը դուրս կլիներ որևէ երրորդ դերկատարի վերահսկողությունից...
Ալիեւը պնդում է, որ «Զանգեզուրի միջանցքն» այլեւս «իրականություն» է
«Ադրբեջանը սկսել է լայնածավալ աշխատանքներ իրականացնել Ղարաբաղի եւ Արեւելյան Զանգեզուրի վերականգնման...
Վարդենիս - Քարվաճառ հատվածում գործող բիզնեսներին Կառավարությունը միայնակ է թողել․ Թագուհի Թովմասյան
Քարվաճառի հանձնումից մոտ 1,5 տարի է անցել, իսկ քաղաքացիների ահազանգերին լուծում չկա...
Ֆոտոռեպորտաժներ