News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտը (ԼԱԱԻ) դատապարտել է Ադրբեջանին բլոգեր Էյվազ Յահյաօղլուին ոստիկանությանը չենթարկվելու շինծու մեղադրանքով ձերբակալելու համար՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրան։ Այս մասին տեղեկացրել է Turan-ը։

2022թ. մայիսի 9-ին ոստիկանության կողմից ձերբակալված եւ գերազանցապես պաշտոնյաների կամայականությունը լուսաբանող եւ գյուղական շրջաններում սոցիալական եւ քաղաքացիական իրավունքների խախտումների մասին հրապարակող բլոգեր Էյվազ Յահյաօղլուն ենթարկվել է կտտանքների ոստիկանության շրջանային բաժանմունքում։ «Ակնհայտ է, որ նրան բռնի ստիպել են հանել բոլոր ռեպորտաժներն իրեն պատկանող «Şirvan Tv Eyvaz Eloğlu» youtube-ալիքից»,- ասված է հայտարարությունում։

Ինստիտուտը նաեւ հիշեցրել է լրագրողների եւ ակտիվիստների հանդեպ կիրառված վերջին ճնշումների եւ, մասնավորապես, թղթակցի ու ԼԳԲՏ ակտիվիստ Ավազ Հաֆիզլիի սպանության, Բախտիյար Հաջիեւի առեւանգման եւ նրա հանդեպ անմարդկային վերաբերմունքի, Այթեն Մամեդովայի դեմ հարձակման, հետաքննող լրագրողների հանդեպ պաշտոնյաների ավելի հաճախակի դարձած սպառնալիքների, ինչպես նաեւ բանտերում գտնվող լրագրողներ Փոլադ Ասլանովի եւ Էլչին Մամադի դեմ բռնության փաստերի մասին։

ԼԱԱԻ-ն կոչ է արել Եվրոպայի խորհրդի ինստիտուտներին դատապարտել իշխանություններին բռնաճնշումների նոր ալիքի համար եւ պահանջել նրանցից՝ ազատ արձակել բոլոր լրագրողներին ու դադարեցնել անպատժելիությունը հանրային քննադատների դեմ հանցագործությունների հարցում։

ԼԱԱԻ-ն նաեւ կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բոլոր դրույթները, բանտերից ազատել Փոլադ Ասլանովին եւ Աֆղան Սադիգովին ու մյուս լրագրողներին եւ բլոգերներին, ինչպես նաեւ ընդդիմադիր հասարակական գործիչ Ալի Ալիեւին։

ԼԱԱԻ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապաքրեականացնել անվանարկումը, վերջ դնել լրագրողների քաղաքականացված անօրինական քրեական հետապնդումներին եւ դադարեցնել լրագրողներին սպառնալու գործելակերպը՝ նրանց համար երաշխավորելով անվտանգ միջավայր՝ իրենց մասնագիտական գործունեությունը շարունակելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ