News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Եմենի կառավարությունը թույլատրել է իր տարածքում գտնվող Անսար Ալլահ (հուսիներ) ապստամբների շարժման կողմից տրված անձնագրերն օգտագործել կոմերցիոն թռիչքների համար, հայտնում է Al Jazeera-ն։

Եմենի իշխանությունները համապատասխան որոշումն ընդունել են հակամարտող կողմերի միջեւ ՄԱԿ-ի կողմից հայտարարված զինադադարի շրջանակներում, որը հուսիների վերահսկողության տակ գտնվող Սանայի միջազգային օդանավակայանից առեւտրային թռիչքների վերականգնում է ենթադրում: Ընդ որում, ինչպես նշում է հեռուստաալիքը, կառավարությունում աղբյուրն ընդգծել է, որ այս քայլը հուսիների կողմից տրված անձնագրերի պաշտոնական ճանաչում չի ​​նշանակում։

Ավելի վաղ Yemen Airways-ը հայտնել է, որ նախատեսում է իրականացնել Սանայից Ամման առաջին մարդատար չվերթը 2015 թ. ապրիլի 24-ին հակամարտության բռնկումից ի վեր, սակայն այն այդպես էլ չկայացավ։ Թռիչքի նշանակման օրը Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության տեղեկատվության նախարար Մուամար ալ-Իրիանին հայտարարել էր, որ հուսիները փորձում էին մոտ 60 ուղեւորի ինքնաթիռ նստեցնել ապստամբների կողմից տրամադրված «անվստահելի» փաստաթղթերով: Իր հերթին Սանայի օդանավակայանի գլխավոր տնօրեն Խալեդ ալ-Շայեֆը մեղադրել է կոալիցիային զինադադարի հումանիտար մասով ստանձնած պարտավորությունների կատարումից խուսափելու մտադրության մեջ, ինչը թռիչքի թույլտվություն տրամադրելու մերժման է հանգեցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ