News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Astra ընկերությունը նոր մեկանգամյա օգտագործման հրթիռ է մշակում, որն ստանալու է Rocket 4.0 անվանումը: Ինչպես գրում է SpaceNews-ը, նորույթի բեռնատարողունակությունն ավելին է լինելու՝ Rocket 3.3 հրթիռակրի համեմատ:

Պարբերականը նշում է, որ  Rocket 4.0 հրթիռը կկարողանա ցածր մերձերկրյա ուղեծիր հասցնել մինչեւ 300 կգ կշռող ուղեբեռ եւ մինչեւ 200 կգ ուղեբեռ՝ արևասինքրոն ուղեծիր: Որպես հրթիռի առաջին աստիճանի շարժիչ նախատեսվում է կիրառել Firefly Aerospace Reaver երկու ուժային սարքավորում:

Հրապարակման մեջ նշվում է, որ ներկա պահին Rocket 3.3-ի գործարկմանը ներգրավված աշխատակիցների թիվը 21-ից նվազեցվել է 8-ի: Նոր հրթիռի փորձնական արձակումը նախատեսվում է իրագործել տարվա չորրորդ եռամսյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ