News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանում հացահատիկի պաշարները նվազագույնին են հասել: Այս մասին հայտարարել է Վրաստանի Ցորենի եւ ալյուրի արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լեւան Սիլագավան վրացական  Бизнес формула լրատվական գործակալության հետ զրույցում:

«Ցավալիորեն, ցորենի պաշարները երկրում նվազագույնն են, պաշարները կբավականացնեն 10 օրվա համար, եւ առաջիկա մի քանի օրում աշխատանքը դադարեցնեն նաեւ գործող վերջին երեք ալրաղացները… Ցորենի ներկրումն ամիսներ շարունակ անիմաստ է դարձել, քանի որ ալյուրի ներմուծման մաքսատուրքը զրոյական է, իսկ իսկ ցորենի դեպքում լողացող մաքսատուրք է գործում: Այսօր դա 120 դոլար է մեկ տոննայի համար: Դրանից ելենելով՝ արդեն ամիսներ շարունակ ալյուր է ներկրվում, որը փոխարինում է հացահատիկին»,- ասել է Սիգալավան:

Նրա խոսքով՝ Ասոցիացիայի անդամները հանդիպում են պահանջում վարչապետի հետ, որպեսզի ալյուրի եւ հացահատիկի ներկրման մաքսատուրքերի միջեւ տարբերությունը հավասարակշռվի: Վերջինս հավելել է, որ բանակցությունները տնտեսական հարցերով զբաղվող նախարարությունների հետ ավարտվել են անարդյունք, իսկ ալրաղացների աշխատակիցները կորցնում են աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ