News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղում պատերազմի հավանականությունը մեծ չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է հետխորհրդային տարածքում հասարակական քաղաքական գործընթացներն ուսումնասիրող ռուսական տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական կանխատեսման ծառայության ղեկավար Ալեքսանդր Կարավաեւը:

«Թեեւ Կազանի հանդիպոիմից հետո մեզ մոտ լավատեսական նորություններ չկան, սակայն, Մոսկվան փորձում է աջակցել Երեւանի եւ Բաքվի միջեւ դիվանագիտական շփումներին: Բանակցությունները գնում են, միջնորդները փորձում են մոտեցնել կողմերի դիրքորոշումները»,- նշել է փորձագետը, հավելելով, որ դեռեւս անհայտ է կհամաձայնե՞ն կողմերը Մեդվեդեւի նոր առաջարկներին, եւ որքանով դրանք կտարբերվեն մադրիդյան սկզբունքներից:

«Եթե խոսենք բանակցային գործընթացի հետագա զարգացման մասին, ապա եթե չիրականացվեն միջնորդների նախկին առաջարկները, մենք ականատես կլինենք գործընթացի երկար ժամանակով ճացման, որը անհայտ է, թե ինչի կհանգեցնի»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչմանը, Կարավաեւը դժվարացել է ասել, թե ինչի կարող է բերել այդ քայլը: «15-16 տարիների ընթացքում Երեւանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել Ղարաբաղը ճանաչելու համար, բայց դա տեղի չի ունեցել: Տրամաբանական կլիներ ենթադրել, որ Երեւանը հետայսու եւս նույն քաղաքականությունը կվարի: Այստեղ շատ բան կախված է քաղաքական կոնյուկտուրայից:

ՌԴ-ի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը կարող էր Երեւանին դրդել ԼՂՀ-ի ճանաչման, բայց ի՞նչ ենք մենք տեսնում: Անգամ Ռուսաստանը չկարողացավ հասնել միջազգային ասպարեզում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի լայն ճանաչման, ինչը վերաբերում է նաեւ ՌԴ ամենամոտ դաշնակիցներին: Դժվար թե Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումից հետո որեւէ այլ երկիր կհետեւի Հայաստանին»,- ընդգծել է ռուս քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ