News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ընդդիմության պառակտման խնդիր չկա, թեեւ շատերն են փորձում պառակտել այն։ Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Դիմադրության շարժման գործունեության մասին։

Սա, ըստ նրա, քաղաքական շարժում է, բայց այն վերկուսակցական է:

«Հակառակը, կա լայն կոնսենսուս։ Մենք համախմբվել ենք ոչ թե մեկ կուսակցության կամ անձի, այլ գաղափարի շուրջ։ Ղարաբաղյան շարժման ժամանակ բոլորը նույնպես համախմբվեցին մեկ գաղափարի շուրջ»,- պարզաբանեց նա։

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ իշխանափոխությունից հետո հաջորդ կառավարությունը կուսակցական քվոտաներով չի ձեւավորվելու. ներկայացված կլինեն այն քաղաքական ուժերը, որոնք այս հարթակում եւ դրանից դուրս են:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս պոտենցիալ ունեցող, բազմաթիվ անկուսակցական գործիչներին։ Մենք այս հարցի շուրջ քննարկումներ չենք ունեցել, քանի դեռ այդ փուլում չենք։ Մենք պետք է թիմ կազմենք, որը պատրաստ կլինի երկիրը դուրս բերել այս վիճակից։ Նման մարդիկ կան, պայքարում են տարբեր հարթակներից։ Կան մարդիկ, ովքեր աչքի են ընկնում իրենց անընդունելի պահվածքով։ Նրանք հաջորդ իշխանությունների օրոք ոչ մի դեր չեն խաղա, ոչ մի արտոնյալ պաշտոն չեն զբաղեցնի»,- ընդգծեց նա։

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ գործող իշխանությունները մարդկանց պաշտոնների են նշանակում՝ առանց այս հարցը հաշվի առնելու, միայն թե իրենց մարդը լինի:

«Ամեն տեղ իրենց բարեկամներին ու ընկերներին է նշանակել։ Տեսեք, թե ում է Փաշինյանը Վանաձորի ղեկավարի պաշտոնակատար նշանակել: Չէ որ նա ասում էր, որ պայքարում է դրա դեմ։ Ինչո՞ւ ձերբակալեցին օրինական ընտրված համայնքի ղեկավարին: Մենք կատարելու ենք բոլոր այն խոստումները, որոնք իշխանությունները չեն կատարել: Մենք պետք է վերջ տանք պառակտմանը: Որոշումները հեշտ չեն լինելու, մենք բարդ մարտահրավերների առեւ ենք կանգնած, կախարդական փայտիկներ չենք խոստանում»,- եզրափակեց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ