Իրավապահների վարքագիծն ունի ավելի խորքային դրսևորում, որ սկսվում է օրենսդրից. այն հոդվածները, որոնցով քրեական հետապնդում են իրականացնում ընդդիմախոսների նկատմամբ, դրանց բավական մեծ մասը նոր են հայտվել Քրեական օրենսգրքում իշխող ուժի կողմից, և անմիջապես սկսվել է դրանց կիրառումն ու չարաշահումը, օրինակ՝ ծանր վիրավորանքի հոդվածը, բռնությանը աջակցելու հոդվածը և այլն: Այս մասին այսօր՝ մայիսի 14ին, Ֆրանսիայի հրապարակում Ֆրանսիայի հրապարակում մարդու իրավունքների խախտումների մասին քննարկման ընթացքում ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանի խոսքով սկսել են նաև կիրառվել հոդվածներ, որ չեն կիրառվել երբևէ․ «Դատավոր Բորիս Բախշյանի դեպքում ՀՀ պատմության մեջ առաջին անգամ դատավոր է կալանավորվում ակնհայտ ապօրինի կալանավորման համար այն դեպքում, երբ դատախազությունը, պարտավոր լինելով բողոքարկել ապօրինի կալանավորման որոշումը, չի բողոքարկել: Երրորդ կատոգորիայով երկակի ստանդարտներ են գործում. ընդդիմադիրների դեպքում հոդվածները կիրառվում են, իսկ իշխանամետների դեպքում՝ ոչ։ Այս գործելաճը սկսվեց ընդդիմադիր լրատրվամիջոցի վրա ձվերով հարձակման գործի կոծկմամբ»:
«Խնդիրը նաև այն է, որ այս բոլոր խայտառակ դրսևորումներին միջազգային հեղինակավոր կառույցները չեն արձագանքում կամ ծայրահեղ դեպքերում կիսաբերան ասում են՝ դե լավ էլի, չի կարելի: Սրա պատճառներից մեկն այն է, որ մեր իշխանությունները միջազգային գործընկերների հետ հարաբերություններում հաճախ «դաղալություններ» են անում. օրինակ նյութական շահագրգռության հոդվածը սխալ թարգմանությամբ է ուղարկվել Վենետիկի հանձնաժողով, որպեսզի ստացվի համաձայնություն»,- նշեց իրավապաշտպանը:
Մանրամասները՝ տեսանյութում։