News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին շաբաթ օրը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում պետք է կոնսենսուս լինի դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու համար, սակայն նրանց միավորումը պետք է արագ լինի, հայտնում է Reuters-ը։

«Կարեւոր է, որ մենք կոնսենսուս ունենանք»,- ասել է նա լրագրողներին Գերմանիայի հյուսիսում G7-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան կարող է արգելափակել նրանց մուտքը:

«Մենք ցանկանում ենք, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միացումը լինի ոչ միայն հնարավոր, այլեւ արագ, ինչը հիմնարար է ներկա պայմաններում, քանի որ Ֆինլանդիան եւ Շվեդիան անվտանգության երաշխիքներ են փնտրում»,- ընդգծել է Կանադայի արտգործնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ