News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը մեծ կորուստներ է կրել, դրա համար էլ շտապում է ստորագրել փաստաթուղթը։ Այս մասին մայիսի 14-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր ուսումնական վարչության մարտական պատրաստության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բանակում պետք է բարձրացնել բարոյահոգեբանական ոգին, ոչ թե մեղավորներ փնտրել, այն էլ՝ միայն Զինված ուժերում։

«Այս աշխատանքը ամենայն մանրամասնությամբ պետք է տարվեր այն զորակոչիկների հետ, որոնք պատերազմից հետո սկսել են համալրել զինված ուժերը։ Բացի այդ, պետք է օբյեկտիվ, ճիշտ գնահատական տալ զինծառայողների գործողություններին, ինչպես նաեւ նոր ուղու վրա դնել կադրերի պատրաստումը»,- հավելեց Վալերիկ Քոչարյանը։

Գեներալն ընդգծեց, որ հայկական բանակը չի պարտվել, այն կատարել է իր առջեւ դրված խնդիրները։

«Պետք է հաշվի առնել, թե ում հետ ենք կռվել։ Ադրբեջանը երբեք միայնակ դուրս չէր գա Հայաստանի եւ Արցախի դեմ։ Ադրբեջանին Թուրքիան է ոգեշնչել։ Ուժերը անհավասար էին եւ անհամաչափ, եւ մենք պետք է պայքարեինք ու պայքարեցինք։ Ինչո՞ւ է Ադրբեջանը հիմա շտապում ստորագրել փաստաթուղթը։ Որովհետեւ մեծ կորուստներ են կրել, թեեւ այդ մասին չեն խոսում։ Ադրբեջանն այժմ շտապում է ստորագրել փաստաթուղթը, քանի դեռ մենք չենք վերականգնել մեր բանակը, քանի Լաոն չի արթնացել, իսկ նա արդեն արթնացել է։ Նրանք լավ գիտեն, որ երբ հայերը համախմբվում են, իրենց նրանց հետ չեն կարողանա կռվել։ Այսօր մենք համախմբվում ենք մեր երկիրն ու ժողովրդին պաշտպանելու գաղափարի շուրջ»,- ասաց նա։

Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ մենք ունենք ներուժ, նախկին սպաները պատրաստ են աջակցել։

«Ինչո՞ւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում համալրում չկա։ Պետությունը պետք է դա ցանկանա եւ զբաղվի զինծառայողների սոցիալական ապահովությամբ։ 1,5 տարվա ընթացքում քանի՞ հոգի է ուղարկվել Ռուսաստան վերապատրաստման շրջանակներում։ Զրո»,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ