News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախկին «ոսկե միլիարդից» դուրս համախոհների հետ հետագա մերձեցումը բացարձակապես անխուսափելի գործընթաց է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի (ԱՊՔԽ) XXX ասամբլեայի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախկին «ոսկե միլիարդից» դուրս մեր համախոհների հետ հետագա մերձեցումը բացարձակապես անխուսափելի գործընթաց է, ընդ որում՝ այն փոխադարձ բնույթ է կրում»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա ասել է, որ այս պահին որոշվում է Ռուսաստանի Դաշնության տեղը ապագա աշխարհակարգում։

«Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ ներկա բեկումնային պահին, այնուամենայնիվ, իսկապես որոշվում է Ռուսաստանի եւ մնացած բոլորի տեղը, աշխարհակարգի ապագա ճարտարապետության մեջ»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Եվրամիությունը հրաժարվում է իր ինքնուրույնությունից՝ հօգուտ ԱՄՆ-ի, փոխանցում է Vesti.ru-ն։ https://www.vesti.ru/article/2741285

«Եվրամիությունը վերջնականապես կորցնում է ինքնուրույնության նշանները, հնազանդորեն ինտեգրվելով այդ նույն միաբեւեռ աշխարհակարգը հաստատելու անգլո-սաքսոնական ծրագրերում՝ զոհաբերելով եվրոպացիների կյանքի որակը, նրանց հիմնարար շահերը՝ հօգուտ ԱՄՆ-ի»,- ասել է Լավրովը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ