News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ի հեճուկս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունների՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը չի հասել նախաճգնաժամային  ցուցանիշներին։Մասնավորապես,ՀՀ զբոսաշրջության կոմիտեի  հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 250798 զբոսաշրջիկ, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ  2,8 անգամ ավելի, իսկ 2020 թվականի՝ մինչ ճգնաժամային փուլի համեմատ զբոսաշրջիկների հոսքը նվազել է 18,5 տոկոսով։

Հարկ է նշել, որ լրատվական կայքերում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից մինչև մարտի վերջ ՌուսաստանիցՀայաստանէտեղափոխվելշուրջ 85հազար մարդ, այդ թվում՝ մոտ 50 հազարռուս, որոնք, ըստ էության, հաշվառվում են որպես զբոսաշրջիկ։Ուշագրավ է, որ այս տարվա մարտին ընդհանուր առմամբ Հայաստան ժամանել է 84197 զբոսաշրջիկ(փետրվարին՝ 72262), այսինքն՝ եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունը, ապա զբոսաշրջիկների թիվն անհամեմատ ցածր կլիներ։ Հետևաբար, պետական մարմինների, ի դեմ զբոսաշրջության կոմիտեի,ծրագրերը խիստ անարդյունավետ են մնում։

Առհասարակ զբոսաշրջության ոլորտի դինամիկ աճն իր դրական ազդեցությունն է թողնում ցանկացած երկրի տնտեսության վրա, մասնավորապես՝ այն շատ երկրների համար եկամտի (նաև հարկային եկամտի) աղբյուր է,նպաստում է ներդրումների ներհոսքին և ծառայությունների արտահանման, միաժամանակաջակցում է երկրի ենթակառուցվածքների(ճանապարհների, կոմունալ ծառայությունների և այլն) զարգացմանը,տնտեսության այլ ոլորտների և տարածաշրջանների համաչափ զարգացմանը,ստեղծում է աշխատատեղեր, կրճատում է աղքատությունը, ապահովում է մշակութային ժառանգության պահպանումնուզարգացումը,միջմշակութային հաղորդակցությունը և այլն:

Տեղին է հիշեցնել, որ Հայաստանի զբոսաշրջության 2020-2030թթ․ ռազմավարության համաձայն՝ նախատեսվում է ապահովել միջազգային այցելությունների տարեկան 10 տոկոս միջին աճ, որի արդյունքում՝ 2030 թվականին 5.18 մլն․ միջազգային զբոսաշրջիկկգրանցվեր։ Ակնհայտ է, որ վերջին տարիների ճգնաժամը և անվտանգային խնդիրները զբոսաշրջության ոլորտի դինամիկ զարգացումը կասկածի տակ են դրել և վերանայման կարիք ունեն։

Այս տարի ռուս զբոսաշրջիկների հոսքը նպաստեց հյուրանոցային տնտեսությունների շրջանառության աճին․ հիմնականում էկոնոմ դասի համարները զբաղված էին մարտ-ապրիլ ամիսներին։ Միաժամանամ կտրուկ բարձրացան վարձով բնակարանների գները, ինչը սեփականատերերին ապահովեց մեծ եկամուտներ, սակայն հարյուրավոր վարձով ապրող տեղացիների համար դարձավ գլխացավանք․ նրանցից շատերը ստիպված էին կամ ավելի վճարել իրենց վարձով բնակարանների համար, կամ ուղղակի պետք է լքեին բնակարանները։

Կադաստրի  հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի փետրվարին անշարժ գույք վարձակալության գործարքների թիվը կազմել է 758, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 5,8 տոկոսով։ Հատկանշական է, որ գործարքների 60,7 տոկոսը գրանցվել է Երևան քաղաքում։

Հաշվի առնելով տարածաշրջանային բարդ իրավիճակը և պետական ծրագերի անարդյունավետությունը՝ Հայասանի զբոսաշրջության զարգացման միտումները հիմնականումիներցիոն բնույթ ունեն։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ուկրաինան դադարեցնում է 18-60 տարեկան տղամարդկանց արտասահմանում անձնագրերի տրամադրումը
Այս միջոցառումները ներդրվել են ուկրաինական բանակի անձնակազմի պակասի պայմաններում
Սալիվան. ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է ATACMS հեռահար հրթիռներ
Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասում է, որ Ուկրաինան առաջին անգամ դրանք օգտագործել է...
ԱՄՆ-ը գաղտնի ATACMS հրթիռներ է փոխանցել Ուկրաինային
Հրթիռներն առաջին անգամ կիրառվել են ապրիլի 17-ի վաղ առավոտյան...
Bloomberg. Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել․․․
Ամենաշատ