News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ինչո՞ւ է Հայաստանում թուրքական լոլիկը հայկականից էժան։ Որովհետեւ Թուրքիան տարեկան 25-30 միլիարդ դոլար է հատկացնում գյուղմթերքների արտահանման սուբսիդիաների համար։ Այս մասին մայիսի 14-ին կայացած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։

«Մենք նույնպես պետք է տրամադրենք։ Ես դեմ եմ, որ գյուղացիներին էժան սելիտրա տանք, էժան վարկեր տանք։ Գումարը պետք է տալ գյուղացիներին, ոչ թե սելիտրա մատակարարողներին, մաֆիային կամ բանկերին»,- հավելեց նա։

Նախկին վարչապետը նշեց, որ գյուղացիները քաղաքին պետք է արդեն վերամշակված արտադրանքը վաճառեն։

«Պետք է լինի ոչ թե 20 խոշոր ձեռնարկություն, այլ 200-250 փոքր արտադրամաս, որոնցից յուրաքանչյուրը պետք է միավորի մեկ կամ երկու գյուղ։ Այս արտադրամասերում, որոնք պետք է բացվեն պետության աջակցությամբ, գյուղի բնակիչներն իրենք պետք է աշխատեն, վարձու աշխատողներ չպետք է լինեն։ Գյուղում կոպերատիվ պետք է զարգանա, դրանք մոտ 800-1000 պետք է լինեն։

Ամեն տարի պետք է 100-120 միլիոն դոլար հատկացնել այդ նպատակին, մինչեւ հասնենք 900 միլիոն դոլարի նշագծին։ Այդ դեպքում գյուղացիներն իրենք կվաճառեն իրենց արտադրանքը։ Պետք է արտադրության համար սուբսիդիաներ տրամադրել՝ երեքից հինգ տարի ժամկետով»,- ընդգծեց Հրանտ Բագրատյանը։

Նրա գնահատմամբ՝ գործող իշխանություններն այնպես են անում, որ քաղաքը գյուղի հետ վեճի մեջ լինի, դրա համար էլ ընտրությունների ժամանակ գյուղերում շատ ձայներ են հավաքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ