News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում ընդունել է Կոնգրեսի պատվիրակությանը՝ Սենատի փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելի գլխավորությամբ, հայտնում է CNN-ը։

Instagram-ի իր էջում Զելենսկին հայտարարել է, որ այցը «ԱՄՆ Կոնգրեսի եւ ամերիկացի ժողովրդի կողմից Ուկրաինային երկկուսակցական աջակցության ուժեղ ազդանշան է»։

«Շնորհակալ եմ ոչ միայն մեր երկրի, այլեւ ժողովրդավարական արժեքների եւ ազատությունների համար պայքարում մեզ օգնելու հարցում ձեր առաջնորդության համար։ Մենք շատ ենք գնահատում դա»,- հավելել է նա:

Հանրապետական կուսակցությունից կոնգրեսի անդամ Սյուզան Քոլինզը, Ջոն Բարասսոն եւ Ջոն Քորնինը նույնպես եղել են Ուկրաինայի նախագահի սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում եւ լուսանկարներում:

Պարզ չէ, տեղի է ունեցել արդյոք հանդիպում շաբաթ օրը, եւ գտնվում է արդյոք պատվիրակությունը Ուկրաինայի մայրաքաղաքում։

Մաքքոնելը եւ այլ սենատորներ ԱՄՆ վերջին պաշտոնյաներն են, որոնք այցելել են Ուկրաինա փետրվարի վերջին Ռուսաստանի կողմից ներխուժումից հետո: Երկու շաբաթ առաջ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին գլխավորել է Կոնգրեսի առաջին պատվիրակությունը, որն այցելել է Ուկրաինա պատերազմի սկսվելուց հետո։ Փելոսին, որին միացել են Ներկայացուցիչների պալատի մի քանի բարձրաստիճան դեմոկրատներ, Կիեւում հանդիպել է Զելենսկու հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ