News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանը պարենային անվտանգության հետ կապված խնդիրներ ունի։ Այս մասին մայիսի 14-ին կայացած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

«Այսօր շատ գյուղերում մի պարկ ազոտական պարարտանյութը գյուղացիներին վաճառում են 11-13 հազար դրամով։ Սա այն դեպքում, երբ պետությունն արդեն սուբսիդավորել է գինը։ Նման պայմաններում արտադրության ինքնարժեքը բարձր կլինի։ Առանց այդ էլ 1 հեկտար հողի մշակումն արժե 350 000 դրամ (մոտ 760 դոլար-խմբ.)։

Գյուղատնտեսության ոլորտը, որն արդեն մի քանի տարի անկում է ապրում, մեռնող վիճակում է եւ արտացոլում է երկրում տիրող իրավիճակը։ Ոլորտով զբաղվող գերատեսչություն չկա։ Պետք է կիրառվի պրոֆեսիոնալ, գիտական մոտեցում, անհրաժեշտ է վերանայել համայնքների խոշորացման հարցը»,- նշեց Հարությունյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ