News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում՝  մայիսի 14-ի ցերեկը, 15-ի և 17-19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 15-ի, 17-19-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են, որ Երեւանում մայիսի 14-ի ցերեկը, 17-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին, 18-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10 +12, վաղը ցերեկը՝ +25 +27։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +17 +20,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5 +7, ցերեկը՝ +16 +20,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +23 +25,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2 +7, ցերեկը՝ +16 +20,

Լոռիում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +20+23,

Տավուշում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +23 +28,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +15 +20,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +23 +25,

Արարատում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +26 +28,

Արմավիրում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +25 +27,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +15+19,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +24 +28,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +30,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +21+24,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +26 +30։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել