News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գործարար միջավայրի բարելավումը ֆինանսական ռեսուրսների ներհոսք կապահովի։ Այս մասին մայիսի 14-ին կայացած քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախկին առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

«Արդյունավետ պետական կառավարում, զարգացման օրակարգ եւ պրոֆեսիոնալ թիմ։ Այս երեք հարցերում են մեր խնդիրները, եւ դրանցում են թաքնված նաեւ լուծումները»,- նշեց նա։

Նրա խոսքով, տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են ներդրումներ, ֆինանսական ներհոսքեր, տեխնոլոգիական զարգացում, դյուրացված ընթացակարգեր, գրավիչ բիզնես միջավայր։

«Վերջին երեք տարիների ընթացքում այս բոլոր դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել։ Կոռուպցիայի մասին անընդհատ խոսելու փոխարեն՝ իշխանությունները պետք է բարձրացնեն Հայաստանի վարկանիշը միջազգային հանրության աչքում»,- հավելեց Մելքոնյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ