News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, ՆԱՏՕ-ի հանդիպման համար Բեռլին ժամանելուն պես, քննադատել է Ֆինլանդիային եւ Շվեդիային Քուրդիստանի բանվորական կուսակցությանն ու Ազգային պաշտպանության ջոկատներին (YPG) աջակցելու համար, գրում է Teletrader-ը:

«Խնդիրն այն է, որ այդ երկու երկիրն ակնհայտորեն աջակցում եւ համագործակցում են Քուրդիստանի բանվորական կուսակցության եւ YPG-ի հետ: Դրանք ահաբեկչական կազմակերպություններ են, որոնք ամեն օր հարձակվում են մեր զորքերի վրա»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ «Թուրքիայի քաղաքացիները ճնշում են գործադրում երկրի վրա, որպեսզի արգելափակի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին»,- ասել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի անդամներին եւ երկու երկրին զարմացրել էր հայտարարությամբ՝ նշելով, որ Թուրքիան չի կարող աջակցել դաշինքի ընդլայնմանը, քանի որ Ֆինլանդիան եւ Շվեդիան «տուն են հանդիսանում բազմաթիվ ահաբեկաչական կազմակերպությունների համար»:  

Այժմ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները փորձում են հասկանալ Անկարայի դիրքորոշումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ