News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդները մայիսի 23-ին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ կստանձնեն կիսահաղորդիչների արտադրության եւ հետազոտությունների բարելավման պարտականությունները, շաբաթ հայտնել է ճոպոնական կառավարության աղբյուրը, փոխանցում է Kuodo-ն:

Ակնկալվող համաձայնագիրը, որը ստորագրվելու է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջեւ, ուղղված կլինի տնտեսական անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանն ու արտակարգ իրավիճակներում կիսահաղորդիչների ներքին պաշարների ապահովմանը:
 

Կախվածությունը հարավկորեական եւ թայվանյան արտադրությունից գնալով ավելի ու ավելի մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ Չինաստանն ընդլայնում է իր ռազմական հզորությունն ու ազդեցությունն Արեւելյան Ասիայի տարածքում:
 

Աղբյուրի խոսքով՝ դիտարկվում է նաեւ համատեղ հայտարարության ընդունումը, որում փոփոխություններ կսահմանվեն, որոնք առնչվում են համագործակցության ընդլայնմանը պաշտպանության նոր ոլորտներում, այդ թվում՝ տիեզերական տարածության եւ կիբեռտարածության ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ