News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կիրակի հայտարարել է, որ Թուրքիայի մտավախությունները՝ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում կարող են կարգավորվել, հաղորդում է Reuters-ը:

«Թուրքիան կարեւոր դաշնակից է եւ մտահոգություն է հայտնել, որը կարգավորվում է ընկերների եւ դաշնակիցների միջեւ»,- Բեռլին՝ դաշինքի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես ասել է Միրչա Ջեոանան լրագրողների հետ զրույցում:

«Վստահ եմ, որ եթե այդ երկրները որոշեն միանալ ՆԱՏՕ-ին, մենք կկարողանանք ընդունել նրանց՝ կոնսենսուսի հասնելու եղանակներ գտնելով»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ մտավախություն էր հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ երկրի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն այդ երկրներին մեղադրել էր «ահաբեկչական կազմակերպություններին» աջակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ