News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ի նոր նախագահ, շեյխ Մոհամմեդ իբն Զայեդ ալ-Նահյանը կիրակի հանդիպել է  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, մինչ համաշխարհային առաջնորդները Աբու Դաբի են մեկնում՝ հարգանքի տուրք մատուցելու Արաբական Միացյալ Էմիրությունների՝ կյանքից հեռացած նախագահին, գրում է Agence France Presse-ը:

Մակրոնը ցավակացություն է հայտնել շեյխ Մոհամմեդին՝ վերջինիս խորթ եղբոր՝ շեյխ Խալիֆայի մահվան առնչությամբ, որը կյանքից հեռացել է ուրբաթ՝ երկարատեւ հիվանդությունից հետո:

Ակնկալվում է, որ կիրակի եւ երկուշաբթի Աբու Դաբի կժամանեն նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը:

Շեյխ Մոհամմեդը, որը գործնականում երկար ժամանակ եղել ԱՄԷ-ի ղեկավարը շեյխ Խալիֆայի հիվանդության ընթացքում, երկրի 7 էմիրությունների ղեկավարների միաձայն քվեարկությամբ շաբաթ ընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ