News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կիրակի սոմալիացի օրենսդիրները հավաքվել են Մոգադիշոյում, որպեսզի քվեարկեն նախագահական ընտրություններում: Իսլամիստների եւ սովի սպառնալիքի դեմ պայքարող երկրում բարձրագույն պաշտոնի համար պայքարում է 35 թեկնածու:

Քվեարկությունն անցկացվելու է խիստ անվտանգության պայմաններում Մոգադիշոյի օդանավակայանի հսկվող համալիրում տեղակայված վրանում, իսկ մայրաքաղաքում, որտեղ մինչեւ երկուշաբթի պարետային ժամ է հայտարարվել, տեղաշարժ գործնականում չկա: Չվերթները նույնպես չեղարկվել են, ասել է AFP-ի աղբյուրը:

Ակնկալվում է, որ քվեարկությամբ վերջ կդրվի քաղաքական ճգնաժամին, որն արդեն ավելի քան մեկ տարի է տևում այն բանից հետո, երբ նախագահ Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդի լիազորության ժամկետն ավարտվել է 2021 թվականի փետրվարին:

Մոհամեդը, որն առավել հայտնի է Ֆարմաջո անունով, այժմ ձգտում է վերընտրվել, սակայն լուրջ մրցակցության է բախվել. ասպարեզ են վրադարձել նախկին նախագահներ Շարիֆ Շեյխ Ահմեդը եւ Հասան Շեյխ Մոհամուդը, ինչպես նաեւ նախկին վարչապետ Հասան Ալի Հայրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ