News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ուղերձ է հղել Ընտանիքի  օրվա առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս ընտանիքի օրվա առթիվ։

Մայիսի 15-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Ընտանիքի միջազգային օր՝ նպատակ ունենալով հասարակությանը լայնորեն իրազեկել ընտանիքների խնդիրների մասին, ինչպես նաև քննարկման առարկա դարձնել ընտանիքների վրա անհամաչափ ազդեցություն ունեցող սոցիալական, տնտեսական և ժողովրդագրական գործընթացները։

Ընտանիքի կարևորագույն նշանակությունն ու պաշտպանության երաշխիքներն  ամրագրված են մեր Սահմանադրությամբ։ Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է, բնակչության պահպանման և վերարտադրման հիմքը։ Մեր ազգային օրենսդրությամբ որդեգրված է ընտանիքը, մայրությունն ու մանկությունը պետական հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո պահելու սկզբունքային մոտեցումը։ Ուստի, պատահական չէ, որ մայիսի 15-ը մեր օրենսդրությամբ ևս նախատեսված է որպես Ընտանիքի օր։

Ընտանիքի, մայրության ու մանկության նկատմամբ հատուկ հոգածության հայկական ավանդույթները գալիս են դարերի խորքից։ Հայկական ընտանիքում մայրության ու կանանց հանդեպ եղել է առանձնակի հարգանք։ Սուրբ Գրիգոր Տաթևացու ժամանակներում «տուն» բառն ստացել էր «կին» նշանակությունը. «Առանց կնոջ՝ աւեր է տունն. եւ տան շինութիւն կինն է. եւ դարձեալ՝ զի առն քաղաք եւ գաւառ եւ տուն՝ կինն է... զայս սովորութիւն կալան այժմ եւ կոչեն զկինն տուն. Տուն ունի՞ս. Տուն առեա՞լ ես»։ Այսինքն, հայկական միջնադարում կինն անգամ նույնանում էր տուն հասկացության հետ։

Չնայած ընտանիքակենտրոն պետական քաղաքականությանը՝ մեր երկրում ընտանիքների զարգացման ճանապարհին խնդիրներ դեռևս շատ կան՝ սկսած ժողովրդագրական զարգացման բացասական միտումներից, սեռով պայմանավորված հղիության ընդհատումների վիճակագրությամբ, աշխատանքի վայրում անչափահաս երեխաներ ունեցող մայրերի համար ոչ բավարար նպաստավոր պայմանների առկայությամբ, երեխաների ներդաշնակ զարգացման համար պետական ինստիտուտների ոչ բավարար կարողություններով, ընդհուպ մինչև ընտանիքում բռնության դեպքերի մտահոգիչ վիճակագրությունը։ Ընտանիքում բռնության դեպքերի զոհերի գերակշիռ մեծամասնությունը կանայք են, իսկ շատ դեպքերում երեխաները վկա են շարունակվող բռնությանը։ Բռնությունը զարգացման ու առաջընթացի հականիշն է։

Ուստի, պետական քաղաքականությունները պետք է միտված լինեն իրական խնդիրների ախտորոշմանն ու մտածված լուծումների ներդրմանը՝ լավագույնս օգտագործելով հասարակության բոլոր անդամների ջանքերը։ Փոխադարձ հարգանքի ու սիրո, փոխօգնության ու պատասխանատվության սկզբունքների վրա խարսխված ընտանիքը ներդաշնակ հասարակության և կայուն ու զարգացած պետության հիմքն է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ