News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Christie's աճուրդում ավելի քան 12 միլիոն դոլարով վաճառվել է 100 միլիոն տարեկան դինոզավրի կմախք, տեղեկացրել է CNN-ը։

Christie's-ի տվյալներով՝ «Հեկտոր» անունն ստացած դինոզավրի նմուշը Deinonychus antirrhopus-ի երբեւէ գտնված ամենաամբողջական կմախքն է։ Այն գտնվել է Մոնտանա նահանգում 2013թ. եւ ապրել է 115-108 միլիոն տարի առաջ՝ կավճի դարաշրջանում։ Աճուրդների տան ներկայացուցչի խոսքով՝ նմուշը, որը տեղակայվել է պատվիրված շրջանակում,  «հիանալի պահպանված» վիճակում է։

Christie's-ի տվյալներով՝ սպասվում էր, որ լոտը կարժենա 4-6 միլիոն դոլար։ Դրա փոխարեն չորեքշաբթի այն վաճառվեց 12,4 միլիոն դոլարով։

Հյուսիսամերիկյան 9 մետրանոց դեյնոնիխը իր անվանումն ստացել է ամեն թաթին մահաբեր ճանկ ունենալու համար, տեղեկացրել է աճուրդների տունը։ Հին հունարենից թարգմանաբար Deinonychus նշանակում է «ահավոր ճանկ»։

Հեկտորը երբեւէ գտնված դեյնոնիխներից լիովին պահպանված երրորդ կմախքն է։ Մյուս երկուսը թանգարաններում են, մեկը՝ Բնական պատմության ամերիկյան թանգարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ