News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքը ընդմիջվեց երթով։ Շարժման մասնակիցները Սայաթ–Նովա պողոտայով երթ անցկացնելուց հետո կրկին կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ եւ կշարունակվի հանրահավաքը։

«Սիրելի հայրենակիցներ, երթով ամեն անգամ ցույց եք տալիս ձեր ուժը, վճռականությունը, կամքը, էս երթերը նաեւ գործողություն են՝ ցույց տալու համախմվբելու եւ պայքարը շարունակելու»,– դիմելով Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին՝ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Առանց Նիկոլ, Հայաստան»,– վանկարկում են երթի մասնակիցները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը՝ 18։00–ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։ Նշենք, որ հանրահավաքին մասնակցում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ