News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վաղը առավոտյան ժամը 8:00-ից սկսելու ենք  անհնազանդության ակցիաները: Այս մասին այսօր`մայիսի 15-ին, Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության երթից հետո հայտարարեց  «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ  Իշխան Սաղաթելյանը: 

«Առավոտյան ժամը  8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի  են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները հանրահավաք տեղի չի ունենալու: Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարեւոր օր, այդ օրը առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձեւավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր եւ երեկ անհնազանդության ակցիաներ մայրաքաղաքում տեղի չեն ունեցել:

Ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ  նա տեղեկացրել է վաղը 8:00-ից մեկնարկող ավտոերթերի երթուղիները:

1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց
2. Արտաշատի խճուղի` Կոնտինենտալի դիմաց
3. Երևան-Աբովյան մայրուղի` Փարավոն ռեստորանային համալիրի մոտ
4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ
5. Արինբերդի խճուղի (Տեցի կռուգ)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ