News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական Միությունն, ըստ էության, աջակցել եւ աջակցում է Ադրբեջանին եւ Թուրքիային, իսկ Հայատանսին խաբում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն եւ Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր Վլադիմիր Լեպեխինը:

Նա ընդգծել է, որ Եվրամիությունը ոչինչ չի արել, որպեսզի խոչընդոտի Ադրբեջանի էքսպանսիային Հայաստանի տարածքում:

«Այսինքն՝ լուռ համաձայնություն է եղել: Եվ այդ առումով, իհարկե, նրա համար շահավետ է, որ Եվրամիությունը նախկինի պետ շեղի Հայաստանի ուշադրությունը Ռուսաստանից, որպեսզի շարունակի քթից բռնած ման տալ ՀՀ ԱԳՆ-ին՝ ինչ-որ բան խոստանալով, բայց իրականում աջակցելով Ադրբեջանին եւ նրա էքսպանսիային»,- ընդգծել է փորձագետը:

Նա մատնանշել է, որ Ադրբեջանը հույս ունի, որ ԵՄ դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կաջակցի նրանց այն առումով, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է:

«Իսկ մի՞թե Հայաստանն այլընտրանքային դիրքորոշում է առաջ քաշում Եվրամիությունում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ: Ցավոք սրտի, առաջ չի քաշում»,- ընդգծել է Լեպեխինը:

«Սակայն պետք է հստակ պատկերացում լինի, որ Եվրամիությունը ոչինչ չի տա Հայաստանին: Իրավիճակն աշխարհում այդպես է դասավորվել: Այն դասավորվել է ընդդեմ հայերի եւ ընդդեմ Ռուսաստանի»,- նշել է փորձագետը:  

Նրա կարծիքով՝ բավականին իրատեսական է այն սցենարը, որի համաձայն՝ Արեւմուտքը կցանկանա նոր աշխարհաքաղաքական ճակատ ստեղծել Հարավային Կովկասում՝ ընդդեմ Ռուսաստանի:  

«Գլխավոր խաղացողը Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Եթե ՆԱՏՕ-ն պատերազմ վարի ՌԴ-ի դեմ, հասկանալի է, որ մեծ հավանականություն կլինի, որ Թուրքիան կարող է տարբեր քայլերի դիմել Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու եւ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու համար»,- պարզաբանել է ռուս մասնագետը:

Վերջինս հիշեցրել է, որ միշտ շեշտել է, որ 2020 թվականի պատերազմն ուղղակի հայ-ադրբեջանական չի եղել:

«Իրականում աշխարհաքաղաքական հիմնական խնդիրը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն է եւ Թուրքիայի դերը մեծացնելն այնտեղ, որը կնշանակի նաեւ ՆԱՏՕ-ի, Մեծ Բրիտանիայի դերակատարության ամրապնդումը»,- ասել է Լեպեխինը:

Նրա խոսքով՝ իրականում խոշոր էերգետիկ ընկերություններ եւ արեւմտյան քաղաքական գործիչներ բավականին հստակ առաջադրանք են կատարում Հարավային Կովկասում:

«Մենք տեսնում ենք, որ արեւմտյան էներգետիկ ընկերությունների համար շատ կարեւոր են նավթային եւ գազային այլընտրանքային երթուղիները, այդ թվում՝ Բաքվով եւ Թուրքիայով դեպի Եվրոպա գնացող ուղիները»,- նշել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ